հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կանադան կոչ է անում հարգել ԼՂ-ում զինադադարի ռեժիմը և 350 000 դոլար է հատկացնում ԿԽՄԿ-ին

Կանադան կոչ է անում հարգել ԼՂ-ում զինադադարի ռեժիմը և 350 000 դոլար է հատկացնում ԿԽՄԿ-ին

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանն իր թվիթերյան էջում կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության գոտում հայտարարված հրադադարը, ինչպես նաև հայտնել Կանադայի կողմից մարդասիրական նպատակներով 350 000 դոլարի աջակցության տրամադրման մասին:
 
«Զոհրաբ Մնացականյանի հետ կանոնավոր շփման մեջ լինելով՝ Կանադան կոչ է անում հարգել Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմը և մարդասիրական ջանքերի ներդրման համար 350 000 դոլար է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Երրորդ կողմերին կոչ ենք անում չմիջամտել հակամարտությանը և հույս ունենք, որ այս առնչությամբ Մինսկի խումբը վերահսկող մեխանիզմներ կներդնի»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը։

  • Կիսվել: