կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իսրայելը ներկայացրել է սիրիական տարածքներին հարվածելու պատճառները

Իսրայելը ներկայացրել է սիրիական տարածքներին հարվածելու պատճառները

Իսրայելի կողմից աս-Սուեյդայում և Դամասկոսում սիրիական կառավարական թիրախների վրա հարձակումները միակ միջոցն էին՝ դադարեցնելու Սիրիայի դրուզների կոտորածը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի հարձակումները աս-Սուեյդայում և Դամասկոսում ռեժիմի թիրախների վրա Սիրիայի դրուզների՝ Իսրայելում մեր եղբայր դրուզների եղբայրների կոտորածը դադարեցնելու միակ միջոցն էին»։

Ըստ նրա՝ հարձակումները քննադատողները ծանոթ չեն փաստերին։

Կացը միջամտությունը մեկնաբանել է որպես ավելի լայն, հստակ սահմանված ռազմավարության մի մաս՝ նշելով. «Կառավարության քաղաքականությունը Սիրիայում, այդ թվում՝ Հերմոն լեռան վրա և անվտանգության գոտում Իսրայելի պաշտպանության բանակի ներկայությունը, ինչպես նաև դրուզների պաշտպանությունը, ճիշտ է և պատասխանատու և արտացոլում է ուժ ու փոխադարձ համերաշխություն»։

Նշենք, որ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության տեղեկացմամբ՝ Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ից ի վեր դրուզների և բեդվինների միջև զինված բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1120-ի։ 

  • Կիսվել: