երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ջոնսոնը հայտնել է Մեծ Բրիտանիայի՝ ռուսական նավթի ներկրումից հրաժարվելու մասին

Ջոնսոնը հայտնել է Մեծ Բրիտանիայի՝ ռուսական նավթի ներկրումից հրաժարվելու մասին

Մեծ Բրիտանիան կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից մինչև 2022 թվականի վերջ։ Այս մասին երկրի էներգետիկայի նախարարի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունն այսօր հաստատել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:  

Նա հայտարարություն է տարածել՝ նշելով. ՛՛Մեծ Բրիտանիան այս տարվա ընթացքում կհեռանա ռուսական նավթից՝ հենվելով միջազգային տնտեսական պատժամիջոցների մեր կոշտ փաթեթի վրա՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ՌԴ-ից էներգակիրների ներկրման արգելքի մասին:

Նրա հայտարարությունից հետո անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը:

  • Կիսվել: