հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ջոնսոնի և Մակրոնի համար առաջնահերթ է Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակից դիվանագիտական ​​ելք գտնելը

Ջոնսոնի և Մակրոնի համար առաջնահերթ է Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակից դիվանագիտական ​​ելք գտնելը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջնահերթ են համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակից դիվանագիտական ​​ելք գտնելու հարցը։ Այս մասին նշված է Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

՛՛Առաջնորդները միմյանց տեղեկացրել են միջազգային գործընկերների հետ երկու կողմերի միջեւ ընթացող բանակցությունների մասին՝ անդրադառնալով այս շաբաթ վարչապետի՝ Կիեւ կատարած այցին։ Նրանք համաձայնեցին, որ շարունակվող լարվածության պայմաններում դիվանագիտական ​​լուծում գտնելը պետք է մնա գլխավոր առաջնահերթություն՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ կողմերը կշարունակեն համագործակցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում պատժամիջոցների մշակման հարցում։

 

  • Կիսվել: