երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում

Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին։

«Եթե հանրապետական կուսակցությունից գործող թեկնածուները չհրաժարվեն (Դոնալդ) Թրամփից, ես պատրաստ եմ մրցել», – գրել է նա Twitter-ում:

Բոլթոնը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր 2018-2019 թվականներին։

Ավելի վաղ նա ասել էր, որ Հանրապետական ​​կուսակցությանը նախագահական ընտրություններում «թարմ դեմք» է պետք, քանի որ Թրամփը, ով արդեն հայտարարել է իր թեկնածությունը, կորցնում է իր կուսակիցների աջակցությունը:

  • Կիսվել: