երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

Իտալիայի Ումբրիա մարզի Գուբիո համայնքում անցկացվել է աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերի վառման ամենամյա արարողությունը, տեղեկացնում է iz.ru-ն:

Իրենից լուսային ինստալյացիա ներկայացնող տոնածառը, որն ունի 750 մետր բարձրություն և 450 մետր լայնություն, տեղակայված է Ինջինո լեռան հարավային լանջին: Ավելի քան 700 նեոնային լույսեր էլեկտրական մալուխով միացված են իրար, իսկ գագաթին հինգ րոպեն մեկ գույնը փոխող աստղ է:

Գուբիոյի նեոնային տոնածառը կամավորների նախաձեռնությամբ արդեն արդեն 38 տարի շարունակ վառվում է: 1991 թ. այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ տոնածառ, իսկ 2014 թ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անձամբ է վառել այս տոնածառի լույսերը:

  • Կիսվել: