շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իտալիայում կրկին առաջարկում են 1 եվրոյով տուն գնել

Իտալիայում կրկին առաջարկում են 1 եվրոյով տուն գնել

Ավելի ու ավելի շատ իտալական մունիցիպալիտետներ որոշում են տներ վաճառել 1 եվրոյով: Երևույթը մեծ տարածում ունի հատկապես Սիցիլիայում: Հաճախ գլխավոր նպատակը բնակավայրը կրկին բնակեցնելն է, սակայն Օյաչ գյուղի դեպքում, որը գտնվում է Աոստա արահետում՝ Շվեյցարիայի հետ սահմանից քիչ հեռու, առաջադրանքն այլ է, տեղեկացնում է Idealista անշարժ գույքի պորտալը:

Նշվում է, որ Աոստայի մունիցիպալիտետի գաղափարն ուղղված է դատարկված անշարժ գույքերը վերականգնելուն: Գյուղապետ Ստեֆանիա Կլոսը նշում է, որ շրջանում հանդիպում են դեպքեր, երբ տներն ու այլ կառույցները դատարկվում են, քանի որ հանձնվում են ժառանգությամբ և հարկավոր չեն լինում նոր սեփականատերերին: Շատ դեպքերում քանդվող տները կարող են վտանգ հանդիսանալ գյուղի բնակիչների համար, իսկ դրանցից մի քանիսն իրենցից պատմական արժեք են ներկայացնում:

Ստեֆանիա Կլոսը երկար է մտածել խնդրի մասին և ի վերջո որոշում է կայացրել սեփականատերերին ոչ անհրաժեշտ տները վաճառքի հանել 1 եվրոյով: Այդ կերպ սեփականատերերը «կազատվեն» անշարժ գույքից, որով հետաքրքրված չեն, իսկ գնորդները վաճառքի համար նախատեսված գումարը պարզապես կներդնեն նորոգման աշխատանքների մեջ:

Գյուղապետը նշում է. «Ի տարբերություն բուն Սիցիլիայի՝ Օյաչ հասնելը շատ ավելի հեշտ է: Վաճառքի տենդերը հայտարարել ենք փետրվարի սկզբին, և արդեն իսկ ունենք առաջին գնորդներին: Մենք չենք սահմանափակում գնորդներին՝ պնդելով, որ գյուղը պետք է լինի նրանց հիմնական բնակության վայրը: Չնայած դրան, նախատեսում ենք շրջանում զարգացնել զբոսաշրջությունը և սերտորեն համագործակցել հարևան շրջանների հետ, որտեղ ևս լքված տներ կան»:

Ինչպես հաղորդվում է՝ Օյաչում ապրում է շուրջ 212 բնակիչ: Այն լեռնային գյուղ է, որտեղ կան կյաքի համար հարկավոր բոլոր պայմանները: Գյուղի կենտրոնում գործում են եկեղեցի, մթերային խանութ, բար, փոստ, կլինիկա, մանկապարտեզ, տարրական դպրոց և անգամ հանրային գրադարան:

 

  • Կիսվել: