ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իտալիայի վարչապետը ցանկանում է G20-ի արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ Աֆղանստանի հարցի քննարկման նպատակով

Իտալիայի վարչապետը ցանկանում է G20-ի արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ Աֆղանստանի հարցի քննարկման նպատակով

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մտադիր է G20-ի արտահերթ գագաթնաժողով հրավիրել Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ G20-ի նախապես ծրագրված գագաթնաժողովը կկայանա Հռոմում 2021 թվականի հոկտեմբերի 30-31-ը, սակայն ինչպես գրում է պարբերականը, ներկա պահին աշխատանքներ են տարվում աշխարհի առաջատար տնտեսական գերտերությունների քսանյակի անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ պայմանավորված «Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից Աֆղանստանում իշխանության զավթմամբ:

Նշենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

 

  • Կիսվել: