երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Իտալիայի մշակույթի նախարարն առաջարկել է Օդեսան ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում

Իտալիայի մշակույթի նախարարն առաջարկել է Օդեսան ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին առաջարկել է ուկրաինական Օդեսա քաղաքը ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում, քանի որ այդ քաղաքին, նրա խոսքով, վտանգ է սպառնում:

Նախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Օդեսան հիանալի քաղաք է, որի պատմությունը կապված է Իտալիայի հետ, և այժմ այդ քաղաքին ոչնչացում է սպառնում՛՛:

Ֆրանչեսկինին ավելի վաղ ասել էր, որ Իտալիան կօգնի Մարիուպոլի թատրոնի շենքի վերանորոգման հարցում:

 

  • Կիսվել: