ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելը Սիրիայի հարավում գործողություն է իրականացրել. աղբյուր

Իսրայելը Սիրիայի հարավում գործողություն է իրականացրել. աղբյուր

Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի հարավում գտնվող Էլ-Կունեյտրա նահանգ և գործողություն են իրականացրել Էս-Սամդանիա բնակավայրում, տեղեկացնում է Syria TV հեռուստաալիքը:

Նշվում է, որ զինվորականները գյուղի մուտքի մոտ անցակետ են տեղադրել և խուզարկել մի քանի քաղաքացիական ավտոմեքենա:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան, չորս զրահամեքենայից բաղկացած իսրայելական շարասյունը մտել է Սիրիայի հարավային Դերաա նահանգի տարածք, որտեղ ևս իրականացվել են գործողություններ:

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան էլ հայնել է, որ Դամասկոսն առաջիկա օրերին կարող է անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, միևնույն ժամանակ ընդգծել՝ դա չի նշանակում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորում կամ միացում «Աբրահամյան համաձայնագրերին»։

 

  • Կիսվել: