հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելը պետք է դադարեցնի իրանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանությունները. Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելը պետք է դադարեցնի իրանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանությունները. Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելը պետք է դադարեցնի իրանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանությունները: Այս մասին իր կանադացի գործընկեր Անիտա Անադի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի կողմից քաղաքական սպանությունները, մասնավորապես ուղղված իրանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների դեմ, անօրինական են և խախտում են ավանդական ռազմական իրավունքի կանոնները։ Դա պետք է հնարավորինս շուտ դադարեցվի»:

Ֆիդանը հավելել է, որ պատերազմը սկսել է տարածվել Լիբանան, իսկ Իրաքում իրավիճակն ավելի ու ավելի բարդանում։ Նա նաև նշել էհավելել է, որ Անկարան շարունակական ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ֆիդանը հայտարարել է, որ վաղվանից սկսած կայցելի տարածաշրջանի երկրներ՝ պատերազմին վերջ դնելու քայլերը քննարկելու համար։

 

  • Կիսվել: