շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իսրայելը փակում է իր դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում

Իսրայելը փակում է իր դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում

Իրանի դեմ ռազմական հարվածների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ հրահանգներ է տվել Իսրայելի քաղաքացիներին և ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Իսրայելի ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում կփակվեն, և հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվի», - նշվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը տեղեկացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելցիների համար հասանելի կլինի առցանց ձևաթուղթ՝ իրենց գտնվելու վայրի և ներկայիս կարգավիճակի մասին տեղեկացնելու համար։

Նմանատիպ ձևաթուղթ նախարարությունը տրամադրել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո՝ պահեստազորայինների վերադարձը համակարգելու և անհրաժեշտության դեպքում փրկարարական թռիչքներ կազմակերպելու համար։

 

  • Կիսվել: