հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իսրայելը մերժել է Բորելի մուտքը երկիր

Իսրայելը մերժել է Բորելի մուտքը երկիր

Իսրայելը մերժել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Իսրայել մուտք գործելու դիմումը։

Ինչպես գրում է strana.co.il կայքը, Галей ЦАХАЛ ռադիոկայանի փոխանցմամբ՝ Բորելը մի քանի անգամ դիմել է Իսրայել մուտք գործելու համար, սակայն ամեն անգամ այդ խնդրանքը մերժվել է Իսրայելի ԱԳՆ-ի կողմից։

Երուսաղեմի աղբյուրները նշում են, որ մերժման պատճառ են հանդիսանում Բորելի կոշտ արտահայտություններն Իսրայելի քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև Իսրայելի ներկայիս կառավարությանը ՀԱՄԱՍ-ին հավասարեցնող հայտարարությունը։

«Այս հայտարարություններից հետո Բորելին Իսրայել այցի տեսքով մրցանակ շնորհելու կարիք չկա»,- ասել է Երուսաղեմի աղբյուրը։

  • Կիսվել: