Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլն է սկսել
Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հեզբոլլահ» շիական շարժման հրթիռային ներուժի ոչնչացումն է, տեղեկացնում է իսրայելական Maariv-ը։
Նշվում է, որ Իսրայելի ՊԲ-ն, մասնավորապես, հայտնել է. «Սկսվել է Հարավային Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հեզբոլլահ»-ի հրթիռային զինատեսակները ոչնչացնելն է, ինչպես նաև ահաբեկչական կազմավորման վրա լրացուցիչ ճնշում գործադրելը»։
Maariv թերթը, հղում անելով բանակային աղբյուրներին, նշում է, որ ՑԱՀԱԼ-ի ուժերը գործում են ոչ միայն Լիբանանի հարավում, այլև Բեյրութում և Բեքաայի հովտում՝ ոչնչացնելով շարժման զինամթերքի պահեստները։