երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իսրայելը կարող է լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում. Զելենսկին առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունները կազմակերպել Երուսաղեմում

Իսրայելը կարող է լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում. Զելենսկին առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունները կազմակերպել Երուսաղեմում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին առաջարկել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները կազմակերպել Երուսաղեմում: Այս մասին նա ասել է օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցում, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Զելենսկին, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք խոսեցինք Բենեթի հետ, և ես ասացի, որ ճիշտ չէ հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում կամ Բելառուսում, ես չեմ խոսում տեխնիկական հանդիպումների մասին, ես խոսում եմ առաջնորդների հանդիպումների մասին: Կարծում եմ, որ Իսրայելը կարող է այդպիսի երկիր լինել՛՛։

Զելենսկին նաև հայտնել է, որ Բենեթը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում, իսկ Իսրայելը կարող է լինել անվտանգության երաշխավորների թվում:

 

  • Կիսվել: