հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելը հրապարակել է 300 պաղեստինցիների ցուցակը, որոնց ազատ կարձակի պատանդների դիմաց

Իսրայելը հրապարակել է 300 պաղեստինցիների ցուցակը, որոնց ազատ կարձակի պատանդների դիմաց

Իսրայելը հրապարակել է բանտարկված 300 պաղեստինցիների ցուցակը, որոնց ազատ կարձակի պատանդների դիմաց, տեղեկացրել է Times of Israel-ը։

Համաձայնագրի համաձայն՝ Իսրայելը ազատ կարձակի «մինչեւ» 150 բանտարկյալ՝ «մինչեւ» 50 պատանդների դիմաց, առաջին 4 օրում, ավելի շատ ազատ կարձակվեն, եթե լրացուցիչ պատանդներ ազատվեն։

300 բանտարկյալներից 287-ը 18 եւ ավելի ցածր տարիքի տղամարդիկ են։ Նրանց մեծ մասը կալանավորվել է անկարգությունների եւ քարեր նետելու ժամանակ Արեւմտյան ափին կամ Արեւելյան Երուսաղեմում։

Մնացած 13 բանտարկյալները մեծահասակ կանայք են, որոնց մեծ մասը դատապարտվել է ահաբեկչական հարձակման փորձի համար։

  • Կիսվել: