կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելը հերթական նվաստացուցիչ պարտությունը կկրի Գազայի հատված ցամաքային հարձակման ժամանակ. Բաղերի

Իսրայելը հերթական նվաստացուցիչ պարտությունը կկրի Գազայի հատված ցամաքային հարձակման ժամանակ. Բաղերի

Իսրայելը հերթական նվաստացուցիչ պարտությունը կկրի Գազայի հատված ցամաքային հարձակման ժամանակ, ասել է Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին՝ նշելով, որ դիմադրության ուժերը ավելի քան 400 կիլոմետր ստորգետնյա թունելներ են փորել Գազայի հատվածի հյուսիսում, տեղեկացրել է Tasnim-ը։

«Գազայի հյուսիսային մասում, ինչպես տեղեկացնում են (պաղեստինցի) մարտիկները, նրանք կառուցել են 400 կիլոմետր թունելներ։ Դրանցից մի քանիսով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ եւ մոտոցիկլներ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ թունելները մուտք ունեն Գազայի հատված, իսկ մյուս ծայրը գտնվում է պատնեշների հետեւում։

Գեներալ Բաղերին ավելացրել է, որ «իսրայելական վարչակարգը տանուլ է տվել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ համաշխարհային հանրային կարծիքի հարցում»։ «Եթե  նրանք (Իսրայելը) ցանկանան տրամաբանորեն գործել, պետք է շտապ համաձայնեն հրադադարին եւ ժամանակ շահել բանակցությունների միջոցով»։

Նա նշել է, որ իսրայելական բանակը հետաձգում է ցամաքային ներխուժումը Գազայի հատված, քանի որ գիտակցում է, որ նման գործողությունը կդառնա հերթական պարտությունը։ «Պաղեստինցի կոմբատանտները պատրաստ են Իսրայելի ցամաքային գրոհին»,- հայտարարել է նա։

  • Կիսվել: