ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում մեկ օրում 100 թիրախ խոցելու մասին

Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում մեկ օրում 100 թիրախ խոցելու մասին

Իսրայելցի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում 100 թիրախ են խոցել: Այս մասին ասված է զինվորական հրամանատարության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Մասնավորապես նշվում է, որ հարվածներ են հասցվել թունելներին, զինապահեստներին և պաղեստինյան զինյալ խմբավորումների հանգրվաններին։ Բացի այդ, իսրայելական երկու դիվիզիաներ սեպտեմբերի 20-ին շարունակել են մարտական խնդիրներ լուծել Գազա քաղաքում։

Պաղեստինյան բժշկական ծառայությունները հայտնել են Գազայի հատվածում մեկ օրում 34 մարդու զոհվելու մասին։

  • Կիսվել: