շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իսրայելը հատել է կարմիր գծերը, դա կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել. Իրանի նախագահ

Իսրայելը հատել է կարմիր գծերը, դա կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թվիթերյան էջում գրել է, որ Իսրայելը ՛՛հատել է կարմիր գծերը՛՛ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իր պատերազմում։

Նա նշել է, որ իսրայելական բանակի գործողությունները ՛՛կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել՛՛:

Ռայիսին, մասնավորապես, ասել է. ՛՛Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, ինչը կարող է բոլորին ստիպել քայլեր ձեռնարկել։ Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, բայց շարունակում է լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդակներ ուղարկեց Դիմադրության առանցքին, սակայն հստակ պատասխան ստացավ մարտի դաշտում՛՛:

Նշենք, որ ՛՛Դիմադրության առանցքը՛՛ ներառում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ն ու ՛՛Հեզբոլլահ՛՛-ը:

  • Կիսվել: