Իսրայելը հարվածել է Եմենի նավահանգիստներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի երկու նավահանգիստներին, տեղեկացնում է Եմենի Al Masirah հեռուստաալիքը։
Ինչպես հաղորդվում է՝ հարված է հասցվել Սալիֆ և Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգիստներին։
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածի արդյունքում ամբողջությամբ ավերել էին Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են նաև քաղաքի արվարձանում գտնվող Դահբան էլեկտրակայանի վրա։