շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելը հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանային

Իսրայելը հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանային

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, հայտնել է Եմենի հութիների մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշենք, որ ավելի վաղ՝ կիրակի օրը, Իսրայելի բանակն (ՑԱԽԱԼ) արդեն ավիահարված էր հասցրել Սանային, որի հետևանքով առնվազն 10 մարդ էր զոհվել։

Հավելենք, որ մի քանի ժամ առաջ ՑԱԽԱԼ-ը հայտնել է Եմենից արձակված անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

  • Կիսվել: