շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելը հարձակվել է Հարավային Լիբանանի վրա

Իսրայելը հարձակվել է Հարավային Լիբանանի վրա

Իսրայելը հարձակվել է Հարավային Լիբանանի վրա, հայտնում են լիբանանյան աղբյուրները:

Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները կես ժամվա ընթացքում 15 հարված են հասցրել երկրի հարավում գտնվող բնակավայրերին և Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտին:

Իսրայելացի զինվորականների տվյալներով՝ թիրախավորվել են զենքի արտադրության և պահպանման համար օգտագործվող ենթակառուցվածքները, այդ թվում՝ ստորգետնյա կառույցները և պայթուցիկ նյութերի պահեստները։

ՑԱԽԱԼ-ում նշել են, որ օբյեկտները վերականգնվել են ի հեճուկս Իսրայելի և Լիբանանի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների։

  • Կիսվել: