երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածի վրա

Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածի վրա

Իսրայելական ինքնաթիռը հարձակվել է Գազայի հատվածի վրա այն բանից հետո, երբ պաղեստինցիները հրթիռ են արձակել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին։

«Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ պաղեստինցի զինյալները հրթիռ են արձակել սահմանից այն կողմ»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է հարվածների մասին տեղեկությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածից արձակված հրթիռի որսալու մասին։

Անցյալ շաբաթ՝ ուրբաթ գիշեր, երկու կողմերն էլ փոխանակեցին հրթիռային հարվածներ։ Դա տեղի է ունեցել Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում պաղեստինցիների և իսրայելցի զինվորների միջև բախումներից հետո, որոնց հետևանքով առնվազն տասը պաղեստինցի է զոհվել: Ի պատասխան այս տեղանքում իսրայելական արշավանքի՝ արմատականները երկու ահաբեկչություն են իրականացրել Երուսաղեմում։

  • Կիսվել: