Իսրայելը գրոհել Է ՀԱՄԱՍ-ի զինագործական արտադրամասի վրա ի պատասխան հրթիռի արձակման
Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում հարված են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինագործական արտադրամասին՝ ի պատասխան ապրիլի 18-ին հրեական պետության տարածք արձակված հրթիռի:
Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը:
«Ավելի վաղ հայտնաբերվել Է Գազայի հատվածից արձակված հրթիռը, որը կալանվել Է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
Ի պատախան այդ գրոհի Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայի պահվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության զինագործական արտադրամասին»,- ասված Է հայտարարության մեջ: Իսրայելը ՀԱՄԱՍ շարժումը համարում Է «պատասխանատու ցանկացած ահաբեկչական գործունեության համար, որի աղբյուրը Գազայի հատվածն Է»,- հավելել են մամուլի ծառայությունում: Ապրիլի 18-ին արմատականները Գազայից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, այն կալանվել Է «Եկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
«Կան» ռադիոկայանը նշում Է, որ դա Գազայի հատվածից պաղեստինցի արմատականների կողմից Իսրայելի տարածքի առաջին հրթիռակոծումն Է անցյալ տարվա սեպտեմբերից: 2021 թվականի մայիսի 21-ին ուժի մեջ Է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ, որոնք մինչ այդ 11 օր հրթիռահարվածներ Էին փոխանակում: Դիմակայության զոհ Է դարձել Գազայի հատվածի 257 բնակիչ, շուրջ 2 հազարը վիրավորվել Է: Իսրայելական կողմից զոհվել Է 13 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: