շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսրայելը դիտարկում է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարելու հարցը. Նեթանյահու

Իսրայելը դիտարկում է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարելու հարցը. Նեթանյահու

Իսրայելը դիտարկում է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարելու հարցը: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Պատասխանելով CNN-ի այն հարցին, թե արդյոք Իսրայելը ուսումնասիրո՞ւմ է Ուկրաինային ռազմական օգնության հնարավորությունը, ներառյալ «երկաթե գմբեթ» համակարգի կամ օդային հարձակումներից պաշտպանվելու նախկին տեխնոլոգիաների տեղակայումը՝ նա, մասնավորապես, ասել է. «Ես, անկասկած, դիտարկում եմ այդ հարցը»: 

Նեթանյահուն հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինա է ուղարկել զինամթերքի «մեծ մասը», որոնք նախկինում եղել են Իսրայելում։ Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հարցման դեպքում:

  • Կիսվել: