շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը. Նեթանյահուն դա համարում է հանձնվելու նշան

Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը. Նեթանյահուն դա համարում է հանձնվելու նշան

Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով, որ կրակը դադարեցնելու կոչերը նշանակում են, որ Իսրայելը կզիջի ՀԱՄԱՍ-ին և կհանձնվի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ճեպազրույցի ժամանակ Նեթանյահուն, մասնավորապես, ասել է. ՛՛Ուզում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ: Ինչպես ԱՄՆ-ը չհամաձայնեց հրադադար կնքել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11-ից հետո, այնպես էլ Իսրայելը չի համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչ անելը նշանակում է կոչ անել զիջել ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը։ Դա տեղի չի ունենա՛՛:

  • Կիսվել: