հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելը չի դադարեցնի հարձակումները Գազայի հատվածի վրա, մինչեւ որ ՀԱՄԱՍ-ը վերացվի. Գալանտ

Իսրայելը չի դադարեցնի հարձակումները Գազայի հատվածի վրա, մինչեւ որ ՀԱՄԱՍ-ը վերացվի. Գալանտ

Իսրայելը չի դադարեցնի հարձակումները Գազայի հատվածի վրա, մինչեւ որ ՀԱՄԱՍ-ը ոչնչանա եւ պատանդները տուն վերադառնան։ Այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի գծով համակարգող Բրեթ Մակգերկի հետ հանդիպման ժամանակ։

Գալանտը «մանրամասն քննարկել է պատանդների հետ կապված իրավիճակը՝ հետախուզական տվյալներ հայտնելով նրանց կարգավիճակի մասին, ովքեր գերության մեջ են ՀԱՄԱՍ-ի ձեռքում, ինչպես նաեւ նրանց տուն վերադարձնելու ջանքերի մասին»։

Մակգերկը Իսրայելում է՝ համաձայնության հասնելու համար Գազայի հատվածում պահվող 240 մարդկանցից շատերին ազատելու նպատակով։

Տեղեկացվել է, որ Իսրայելում իր այցն ավարտելուց հետո նա մեկնելու է Հորդանան, Սաուդյան Արաբիա, Կատար եւ Բահրեյն։

  • Կիսվել: