հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելում կրկին բողոքի ցույցեր են՝ ընդդեմ Նեթանյահուի կողմից իրականացվող դատական բարեփոխումների

Իսրայելում կրկին բողոքի ցույցեր են՝ ընդդեմ Նեթանյահուի կողմից իրականացվող դատական բարեփոխումների

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարության քաղաքականության, մասնավորապես՝ իրականացվող դատական բարեփոխումների դեմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Թել Ավիվում, որի բնակիչների շրջանում գերակշռում են ընդդիմադիր տրամադրությունները։

Թել Ավիվում բողոքի գործողությունները տեղի են ունեցել կառավարական շենքերի մոտ: Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ, ծածանել Իսրայելի դրոշը, պահանջել չեղարկել դատական բարեփոխումները և կոչ արել ՛՛փրկել իսրայելական ժողովրդավարությունը՛՛:

 

  • Կիսվել: