ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսրայելում ցուցարարները բողոքում են դատական համակարգում փոփոխությունների դեմ

Իսրայելում ցուցարարները բողոքում են դատական համակարգում փոփոխությունների դեմ

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ բողոքում են երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության՝ դատական համակարգի փոփոխությունների դեմ, որոնք, իշխանության պնդմամբ, Իսրայելը կդարձնեն ավելի ուժեղ և ժողովրդավար:

Սակայն ցուցարարներն այդպես չեն կարծում. նրանք պնդում են, որ Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ երթևեկությունը կաթվածահար է, որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել: Ցույցերն ակտիվացել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ խորհրդարանը վավերացրել է վարչապետի պաշտոնանկության հանգամանքները սահմանափակող օրենքը: Ըստ օրենքի՝ վարչապետի անգործունակության մասին կարող են հայտարարել միայն վարչապետը կամ կառավարությունը, պայմանով, որ առաջարկին կողմ քվեարկի նախարարների 75%-ը։

  • Կիսվել: