Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն առնվազն 5 ավիահարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններին, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտները, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ պայթյուններից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սոցցանցերում անվանել է Բեյրութի հարավային արվարձաններում 12 վայր և բնակչությանը հայտնել շուտով այնտեղ գրոհ իրականացնելու մասին։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Իսրայելի հյուսիսում ևս հնչել են օդային տագնապի ազդանշաններ, բնակիչները շտապել են ռմբապաստարաններ։ ԻՊԲ-ն հայտնել է Լիբանանի տարածքից արձակված օդային թիրախների մասին։ Տուժածների մասին տեղեկություններ դարձյալ չեն հաղորդվում։