շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելի սպառնալիքները վտանգ են ներկայացնում Սիրիայի ինքնիշխանության համար․ Սիրիայի ԱԳՆ

Իսրայելի սպառնալիքները վտանգ են ներկայացնում Սիրիայի ինքնիշխանության համար․ Սիրիայի ԱԳՆ

Դրուզները սիրիական հասարակության մաս են կազմում, և նրանց որևէ կերպ անտեսելու մտադրություն չկա։ Այս մասին Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Հասան ալ-Շիբանին:

Ըստ ՛՛Անադոլու՛՛ գործակալության՝ նա նշել է, որ Սուեյդա նահանգում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված է սիրիացի ժողովրդի դեմ։

՛՛Այն, ինչ տեղի է ունենում Սուեյդայում, իհարկե, տեղի է ունենում Սիրիայում և ուղղված է մեր ժողովրդի դեմ։ Մեր պետությունը պատասխանատու է նրանց համար։ Սիրիայում տեղի ունեցողը Իսրայելի ձեռքի գործն է՛՛,-ասել է ալ-Շիբանին:

Նա նաև հիշեցրել է Սիրիայում երկարատև պատերազմը՝ նշելով ենթակառուցվածքների և ինստիտուտների հետ կապված լուրջ խնդիրները. ՛՛Այսօր Սիրիան բախվում է նոր իրականությունների։ Ինչպես նախորդ տարիներին՝ Իսրայելի կողմից կրկնվող սպառնալիքները վտանգ են ներկայացնում Սիրիայի ինքնիշխանության համար։ Դրանք սպառնում են մեր քաղաքացիների անվտանգությանը՛՛:

Ալ-Շիբանին նաև համոզմունք է հայտնել, թե ՛՛Սիրիան բաժանելու ցանկություն կա՛՛:

  • Կիսվել: