շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են խոցել Իրանի կողմից արձակված ԱԹՍ-ները. Jerusalem Post

Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են խոցել Իրանի կողմից արձակված ԱԹՍ-ները. Jerusalem Post

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն սկսել են մի գործողություն, որի նպատակն է Իրանի զինվորականների կողմից արձակված անօդաչուները խոցելը:  Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։

Ըստ հրապարակման՝ զինվորականները փորձում են անօդաչուները խոցել, նախքան դրանք կհասնեն Իսրայելի օդային տարածք:

Ակնկալվում է, որ ԱԹՍ-ներն Իսրայել կհասնեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը, ինչպես նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Դրան ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունն զգուշացրել է, որ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ և «առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին»: Դրանից հետո հայտնի է դարձել, որ իրանցի զինվորականները շուրջ հարյուր անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։

 

  • Կիսվել: