կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իսրայելի ՊԲ-ն մեկ օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 450 ռազմական օբյեկտի

Իսրայելի ՊԲ-ն մեկ օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 450 ռազմական օբյեկտի

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 450 ռազմական օբյեկտի։ Այս մասին տեղեկանում ենք բանակի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքից։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանն պատկանող ավելի քան 450 ռազմական օբյեկտի, այդ թվում՝ օպերատիվ հրամանատարական կենտրոններին, դիտակետերին և հակատանկային հրթիռների արձակման վայրերին»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: