չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն խիստ դատապարտել է Իսրայելի հարձակումը Դամասկոսի վրա

Իրանի ԱԳՆ-ն խիստ դատապարտել է Իսրայելի հարձակումը Դամասկոսի վրա

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ամոթալի է անվանել Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կրկնակի խախտման հարցում արեւմտյան երկրների լռությունը, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Քանանին խստորեն դատապարտել է Դամասկոսի եւ նրա արվարձանների վրա իսրայելական հարձակումը, որի հետեւանքով մի շարք անմեղ սիրիացիներ են զոհվել եւ վիրավորվել։

Նա նաեւ ամոթալի է համարել արեւմտյան երկրների լռությունը Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կրկնակի խախտման վերաբերյալ։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միջազգային հանրությանը եւ Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ, լրջորեն եւ արդյունավետ արձագանք հնչեցնել Դամասկոսում Իսրայելի ագրեսիային։

Ավելի վաղ Իսրայելը օդային հարձակում էր իրականացրել Դամասկոսի եւ մերձակա շրջանների ուղղությամբ։

Հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Զոհերի եւ վիրավորների թվում կան եւ՛ սիրիացի զինվորներ, եւ՛ խաղաղ բնակիչներ։

Հիշեցնենք, Սիրիան տուժել է ավերիչ երկրաշարժից։

  • Կիսվել: