շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսրայելի իշխանությունները չափազանց հեռու են գնացել, բայց Դանիան դեռ շարունակում է աջակցել Իսրայելին. Ֆրեդերիկսեն

Իսրայելի իշխանությունները չափազանց հեռու են գնացել, բայց Դանիան դեռ շարունակում է աջակցել Իսրայելին. Ֆրեդերիկսեն

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Jyllands-Posten-ին տված հարցազրույցում քննադատել է իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուին՝ ասելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «այժմ ինքն է խնդիր»։

«Անզեն աչքով էլ ակնհայտ է, որ մեզ համար շատ, շատ դժվար է ազդել Իսրայելում տեղի ունեցողի վրա»,-նշել է Դանիայի վարչապետը։

Նա քննադատել է Գազայի հատվածում ծանր մարդասիրական իրավիճակը և Արևմտյան ափին Իսրայելի նոր բնակավայրերի կառուցման ծրագրերը. «Մենք այն երկրներից մեկն ենք, որը ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա, բայց դեռևս չունենք անդամ պետությունների աջակցությունը»:

Ֆրեդերիկսենը հավելել է, որ նկատի ունի քաղաքական ճնշում և թիրախային պատժամիջոցներ որոշակի իսրայելցի պաշտոնյաների և բնակիչների, բայց, հնարավոր է, նաև ամբողջ Իսրայելի դեմ՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը և գիտական համագործակցությունը։

Վարչապետը հավելել է, որ Իսրայելի իշխանությունները «չափազանց հեռու են գնացել», բայց Դանիան ընդհանուր առմամբ դեռևս աջակցում է Իսրայելին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրահանձնաժողովը առաջարկել էր մասնակիորեն կասեցնել Իսրայելի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը ֆինանսավորում է գիտական հետազոտություններ և ստարտափներ,՝ կապված Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։

  • Կիսվել: