Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու մասին
Իսրայելի զինված ուժերն ընդլայնում են գործողությունները Գազայում։ Այս մասին հայտնել է հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Գազայում զորքերն ընդլայնում են գործողությունը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչներին և ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներին»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ
Վերջին 24 ժամվա ընթացքում զորքերն այդտեղ ոչնչացրել են կրակակետեր, դիպուկահարների դիրքեր և զենքի պահեստներ։


