հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի բանակը գրավել է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» հրամանատարական հենակետը

Իսրայելի բանակը գրավել է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» հրամանատարական հենակետը

Իսրայելի պաշտպանության բանակն ամբողջ գիշեր շարունակել է գործողությունը Գազայի հատվածում, ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «ահաբեկիչների բազմաթիվ թիրախներին», ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունում։

Ըստ Իսրայելի հետախուզության տվյալների՝ իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել «Իսլամական ջիհադի» հյուսիսային շրջանի հրամանատարական հենակետը, որտեղ եղել են «կազմակերպության բարձրաստիճան զինվորականների գրասենյակներ և ռազմավարական զենքի արտադրություն»։ Գրոհի ընթացքում հայտնաբերել են նաև ծանր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, իսրայելցի զինվորականները գործողություն են իրականացրել դպրոցում, որտեղ, ինչպես իրենք են պնդում, «թաքնվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները»։

Իսրայելի բանակը հայտնել է, որ նաև թիրախային հարձակումներ են իրականացվել Գազայի հատվածի մի քանի շրջաններում, որոնց ընթացքում հայտնաբերել են տեխնոլոգիական սարքավորումներ, զենքի պահոցներ, այդ թվում՝ Կալաշնիկով ինքնաձիգներ, պայթուցիկ սարքեր և նռնականետներ։

  • Կիսվել: