Իսրայելի ԱԳ նախարարն Էրդողանին հրավիրել է «վերցնելու իր սպանված ընկերոջը»՝ Սինվարին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է «վերցնելու իր ընկերոջը»՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին, որը Գազայի հատվածում սպանվել է իսրայելական բանակի կողմիցԼ
Կացն իր թվիթերյան էջում, մասնավորաաապես, գրել է. «Էրդողան, վերցրու քո ընկերոջը՝ բռնաբարող և մարդասպան Սինվարին»:
Կացը կցել է սպանված Սինվարի լուսանկարը։ Տեղադրված լուսանկարը ներկայացված է առանց ֆոտոշոփի, և պատկերված են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահացու վերքերը։