ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին ավերված են. Իրանի ԱԳՆ

Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին ավերված են. Իրանի ԱԳՆ

Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին ավերված են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, զինուժն է։ Այս մասին ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Տարածաշրջանի ներսում, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Իսրայելի ինչպես անվտանգությունը, այնպես էլ քաղաքական համակարգը լիովին ավերված են՛՛:

Աբդոլլահիանը նաև հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում վարչապետ Բենիամին Նեթանյահուին, և միակ բանը, որ այժմ աշխատում է երկրում, բանակն է։

  • Կիսվել: