հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելի ԱԳՆ-ն հերքել Է ՀԱՄԱՍ-ի մասին Էրդողանի խոսքերը

Իսրայելի ԱԳՆ-ն հերքել Է ՀԱՄԱՍ-ի մասին Էրդողանի խոսքերը

Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Լիոր Հայաթը հերքել է ՀԱՄԱՍ-ի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ հայտարարելով, որ դրանք չեն փոխի ՀԱՄԱՍ շարժման ՛՛սարսափները՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Չորեքշաբթի Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է Պաղեստինի ժողովրդի ազատագրման համար:

՛՛Իսրայելը վրդովված մերժում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին Թուրքիայի նախագահի վիրավորական հայտարարությունները։ .. Նույնիսկ Թուրքիայի նախագահի այս փորձը՝ պաշտպանելու ահաբեկչական կազմակերպությունը և նրա հրահրիչ խոսքերը, չեն փոխի այն սարսափները, որոնք տեսել է ամբողջ աշխարհը՛՛,-ասվում է Հայաթի հայտարարության մեջ:

  • Կիսվել: