Իսրայելի ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել Պաղեստինի պետության ստեղծմանը
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը դեմ է արտահայտվել ներկա իրավիճակում Պաղեստին պետության ստեղծմանը։
Պատասխանելով լրագրողների համապատասխամն հացին՝ նա ասել է. «Մեկ բառով ասած՝ ոչ»
Նախարարն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ նախկինում, երբ Իսրայելն իր զորքերը դուրս էր բերել Գազայի հատվածից՝ այդ կերպ իրականացնելով 1993 թ․ ստորագրված համաձայնության պայմանները, անվտանգության ոլորտում իրավիճակը զգալիորեն վատացել է։