հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելցի զինվորականները լրագրողներին արգելել են զննել Գազայի հյուսիսում գտնվող հիվանդանոցը

Իսրայելցի զինվորականները լրագրողներին արգելել են զննել Գազայի հյուսիսում գտնվող հիվանդանոցը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրաժարվել են լրագրողներին թույլ տալ զննել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ լրագրողներին թույլատրվել է տեսնել «Ալ-Շիֆա» հսկայական համալիրի միայն մի մասը: Զինվորականները թույլ չեն տվել լրագրողներին շրջել հիվանդանոցում, տեսնել հաստատությունում մնացած անձնակազմին կամ հիվանդներին, հարցազրույց վերցնել նրանցից։

Զինվորները լրագրողներին պարզաբանել են, թե համալիրի ներսում դեռ կարող են ՀԱՄԱՍ-ի գրոհայիններ մնացած լինել։ Իսրայելցի զինվորները լրագրողներին ներս են տարել համալիրի եզրին գտնվող ավերված շենքի միջով, քանի որ, ըստ նրանց, շատ վտանգավոր է գլխավոր մուտքով անցնելը:

 

  • Կիսվել: