երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելական ուժերը հարվածել են Գազայի ինդոնեզական հիվանդանոցին. մահացել է առնվազն 12 մարդ

Իսրայելական ուժերը հարվածել են Գազայի ինդոնեզական հիվանդանոցին. մահացել է առնվազն 12 մարդ

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը հարվածել են ինդոնեզական հիվանդանոցին եւ սպանել առնվազն 12 մարդ, ներառյալ պացիենտների, տեղեկացրել է AFP-ն։

Կան տասնյակ վիրավորներ, մոտ 700 մարդ մնացել է պաշարված բուժկենտրոնում, տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քուդրան։

Վերջին հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ հույս կար, որ վաղահաս երեխան Գազայի կլինիկայից կտեղափոխվի Եգիպտոս «Ռաֆահ» անցակետով։

Գազայի ամենաարյունահեղ պատերազմը ավերակների է վերածել ծովափնյա մեծ հատվածը, իսկ վերջին օրերին իսրայելական զորքերը շուրջկալ են կատարել, զավթել եւ տարհանել Աշ-Շիֆա հիվանդանոցը, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ հեռացել են այդ շրջանից։

Իսրայելը հավաստիացնում է, որ ՀԱՄԱՍ-ը օգտագործել է թունելների լայն ցանցը Աշ-Շիֆայի տակ ռազմական նպատակներով, բայց այդպես էլ ապացույցներ չի հայտնաբերել հողի տակ խոշոր ռազմական շտաբի գոյության մասին։

Կիրակի Դեյր-էլ-Բալահի շենքերից մեկի փլուզումից հետո փրկարարները փնտրում են ողջ մնացածների եւ զոհվածների մարմինները՝ օգտագործելով բջջային հեռախոսների լույսը։ «Տանը միայն երեխաներ են եւ կանայք, ուրիշ ոչ ոք չկա»,- բացականչել է բնակիչներից մեկը։ «Ինչպե՞ս կարող է դա նրանց (իսրայելական բանակին) հարված հասցնելու առիթ տալ... Մենք ոչ մի սարքավորում չունենք՝ մարդկանց փլատակներից տակից հանելու համար»։

  • Կիսվել: