Իսրայելական բանակը հաղորդել է Գազայի հարավում և հյուսիսում մարտերի մասին
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահ քաղաքի մոտակայքում և Ջաբալիայի հյուսիսային հատվածում ռազմական գործողությունների և կրակահերթերի մասին։
«Գազայի հատվածում Ռաֆահի շրջանում մարտերի և կրակահերթերի ժամանակ զորամիավորումները ոչնչացրել են երկու ահաբեկչական խմբավորում, Ջաբալիա շրջանում զինվորականները մի քանի ահաբեկիչների են սպանել մերձամարտի և իսրայելական օդուժի հարվածների արդյունքում», – ասվում է հայտարարության մեջ։