շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իսլանդիան Լատվիային է փոխանցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը

Իսլանդիան Լատվիային է փոխանցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը

Ռեյկյավիկում ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի ավարտից հետո Լատվիան ընդունել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թոուրդիս Քոլբրուն Գյուլֆադոտիրը լիազորությունները հանձնել է Լատվիայի գործընկեր Էդգարս Ռինկեւիչուսին, որն, իր հերթին, հայտարարել է այդ շրջանում իր երկրի առաջնահերթությունները։ Դրանցից հիմնականներն են. «դեմոկրատիայի եւ իրավունքի գերակայության ամրապնդումը», «կարծիքների արտահայտման ազատությունը, լրագրողների եւ  Եվրոպայի խորհրդի թվային օրակարգի անվտանգությունը», «Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առաջմղումը», այդ թվում չորեքշաբթի ավարտված գագաթաժողովի որոշումների իրականացման միջոցով։

Լատվիան նախագահելու է 2023թ. մայիսից մինչեւ նոյեմբեր։ 

  • Կիսվել: