հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրավիճակը Գազայի հատվածում ահավոր է, Իսրայելը հողին է հավասարեցնում բնակելի թաղամասերը. Լավրով

Իրավիճակը Գազայի հատվածում ահավոր է, Իսրայելը հողին է հավասարեցնում բնակելի թաղամասերը. Լավրով

Իրավիճակը Գազայի հատվածում ահավոր է, Իսրայելը հողին է հավասարեցնում բնակելի թաղամասերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ Իսրայելը կարծում է, որ լիակատար իրավունք ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը ցանկացած միջոցներով։ «Մենք իրական ժամանակի ռեժիմով տեսնում ենք, թե ինչն է այդ գծի հետեւանքը։ Հողին են հավասարեցվում թաղամասեր, զոհվել է արդեն ավելի քան 18 հազար խաղաղ բնակիչ, օրեցօր այդ թիվն ավելանում է, նրանց երկու երրորդը կանայք եւ երեխաներ են։ Իրավիճակն ահավոր է»,- ասել է նա։

«Մենք, այդ թվում Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինը], սկզբից եւեթ դատապարտել ենք ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի ահաբեկչական ակտը խաղաղ իսրայելցիների դեմ..., բայց միաժամանակ չենք կարող ընդունելի համարել այն մեթոդները, որոնք սկսել են օգտագործել ՀԱՄԱՍ-ի դեմ, իսկ իրականում որոնցից ամենից շատ տուժել են խաղաղ քաղաքացիները»,- նշել է Լավրովը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: