շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրաքում հրաժեշտ են տալիս Ղասեմ Սոլեյմանիին

Իրաքում հրաժեշտ են տալիս Ղասեմ Սոլեյմանիին

Իրաքի սրբազան Ղազեմեյն քաղաքում սկսվել է զոհված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ «Հաշդա աս Սահաբիի» իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսի հուղարկավորության կարգը: Այս մասին փոխանցում է Mehr գործակալությունը:

Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիի խոսքով՝ Ղազեմեյնում են հավաքվել հազարավոր մարդիկ՝ սգո արարողության անցկացման համար: Մարմիններն այնուհետեւ կփոխանցվեն Բաղդադ Իրաքի մայրաքաղաքում սգո արարողություններ կատարելու համար:

Գեներալ Սուլեյմանիի մարմինը Իրան կտեղափոխվի երկուշաբթի հայրենի Քերման քաղաքում հուղարկավորելու համար:

Հիշեցնենք, որ Սոլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսը սպանվել են հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով: Պենտագոնի հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման հրաման է տվել: Թեհրանը խոստացել է դաժան վրեժխնդրություն:

  • Կիսվել: