շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրաքի նախագահը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել խորհրդարանին

Իրաքի նախագահը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել խորհրդարանին

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դեկտեմբերի 26-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել խորհրդարանին:

Պատգամավորներին հղած իր ուղերձում Սալեհը նշել Է, որ, իր համոզմամբ, «քաղաքական ու խորհրդարանական գործունեությունը պետք Է համապատասխանի ժողովրդի բարձրագույն շահերին»:

Իրաքի նախագահը պաշտոնաթողության դիմում Է ներկայացրել քաղաքական ծայրահեղ ծանր իրադրության եւ նոր վարչապետի թեկնածության շուրջ կուսակցությունների համաձայնության գալու անհնարինության ֆոնին: Ինչպես նշում Է Al Arabiya-ն, նախագահն անհամաձայնություն Է հայտնել խոշորագույն խորհրդարանական դաշինքի՝ «Ալ Բինաա»-ի կողմից վարչապետի պաշտոնին Բասրայի նահանգի նահանգապետ Ասաադ ալ Իդանիի թեկնածության առաջադրմանը:

Իրաքում հոկտեմբերի սկզբից չեն հանդարտվում բողոքի ակցիաները կենսապայմանների վատացման, երիտասարդության շրջանում բարձր գործազրկության եւ կոռուպցիայի դեմ, որոնք գրեթե ամենուրեք ուղեկցվում են բախումներով, ավերումներով ու բռնություններով: Այդ ընթացքում զոհվածների թիվը գերազանցել Է 500-ը, տուժել Է ավելի քան 20 հազար մարդ: Այս իրադարձությունների ֆոնին նոյեմբերի 30-ին հրաժարական Է տվել վարչապետ Ադել Աբդել Մահդին, դեկտեմբերի 1-ին այն հաստատվել Է խորհրդարանի կողմից, եւ այժմ նրա նախարարների կաբինետը շարունակում Է պարտականությունները կատարել մինչեւ նոր վարչապետի նշանակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: