երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրաքում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա 13 զոհ

Իրաքում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա 13 զոհ

Իրաքի Բասրայի նահանգում ուսուցիչներին տեղափոխող միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, տեղեկացնում է Rudaw-ը:

Ինչպես հաղորդվում է՝ զոհերի շարքում են առնվազն 10 ուսուցիչ և նրանց երեք երեխաները։ Վթարի պահին նրանք մեկնում էին Սաֆվան քաղաքի դպրոցներից մեկը՝ աշխատանքի։

Նշվում է նաև, որ Բասրայի նահանգապետը նահանգում եռօրյա սուգ է հայտարարել:

 

  • Կիսվել: