շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանը վերացնում է երկիր արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումները

Իրանը վերացնում է երկիր արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումները

 Իրանի հարկային ծառայությունը հավանություն Է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց արտարժույթի ներմուծման հարկերից ազատելու որոշմանը, որը տարածվում է ինչպես կանխիկ դրամի, այնպես էլ դրամական փոխանցումների վրա: Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից:

Հարկային ծառայության շրջաբերականի համաձայն, որը վկայակոչել է Tasnim գործակալությունը, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է երկիր ներմուծել ցանկացած քանակի թղթադրամ՝ մուտքի պահին մաքսատանը հայտարարագրելով արժույթը։ Հրամանագրին համապատասխան՝ Իրանի Կենտրոնական բանկը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը, ոստիկանությունը և համապատասխան այլ հիմնարկություններ պարտավոր են միջոցներ ձեռնարկել արտարժույթի ներմուծումը դյուրացնելու համար։ Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից և գործում է մինչև 2023 թ. հոկտեմբեր:

  • Կիսվել: